Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 41 և մահվան 4 նոր դեպք

53

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 41-ով՝ հասնելով 223 հազար 723-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 33-ով և հասել 215 հազար 228-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 353 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 127 հազար 455-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 488-ի, ևս 1094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 913 մարդ։