15 գերի վերադառնում է Հայաստան

195

15 գերի վերադառնում է Հայաստան, հայտնում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր 15 եղբայրները վերադառնում են», — իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

Ավելի ուշ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքոըմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի իր գործընկերներին՝ նշելով, որ նրանց գործուն մասնակցությամբ է հնարավոր եղել վերադարձնել 15 գերիներինեն։ Վասրչապետի ժամանակավոր պաշտոնակատարի փոխանցմամբ նրան արդեն հատել են Հայաստանի սահմանը։

«Երկու օր առաջ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն` այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, իրենք պատրաստ են ներգրավվել գործին: Ես, բնականաբար, ասացի, որ պատրաստ ենք, և ահա այսօր` գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում` Վրաստանի վարչապետի, նաև ուզում եմ հիշատակել ԵՄ մեր գործընկերներին, որ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան»,- այսօր հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ այսօր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզներ:

Նշենք, որ Գավառ քաղաքում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատեց այս փաստը։

Ըստ հայտարարության, այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ: