Այսօր նախընտրական քարոզարշավի 5-րդ օրն է: Հայաստանում ընտրական գործընթացները մշտապես անցել են ոչ քաղաքակիրթ աշխարհին բնորոշ կանոններով: Հնչել են սպառնալիքներ, բռնություններ են տեղի ունեցել, թեկնածուները ծրագրային-գաափարական պայքարի փոխարեն նախընտրել են միմյանց վարկաբեկելու տարբերակը: Այս արտահերթ ընտրությունների մրցապայքարում բռնությունն ու ատելության քարոզն աննախադեպ շատ են: Սա հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանության համար պայքարում են անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները, ինչն աննախադեպ է:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը թեկնածուների նման պահվածքը պայամանվորում է արտաքին եւ ներքին քաղաքական ճգնաժամով, պատերազմական խնդիրներով, սոցիալ-տնտեսական վատ վիճակով, համաճարակով եւ այլն գործոններով: «Ճգնաժամի մեջ ենք, ճգնաժամին համարժեք է այս իրավիճակը, չասեմ թույլատրելի է, բայց ակնկալվող նորմերի սահմաններում է»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց սոցոլոգը:
«Հարցումների տվյալները, որոնք հասնաելի են, բավականին բարձր մասնակցության ցուցանիշ են ցույց տալիս»,- ասում է Կարեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քաղաքացիների մասնակցության ակտիվություն կգրանցվի՝ պայմանավորված հանգամանքով, որ ընտրություններին մասնակցում են, թե նախկինները, եւ, թե ներկաները, իսկ քաղաքացիները նրանից նոր ակնկալիքներ չունեն, ծանոթ են նրանց կառավարման փոձին, տեսել են ձախողումները:
«Մարդիկ պատրաստ են գնալ ընտրությունների: Այս ընտրություններին մենք ունենք ամբողջ քաղաքական սպեկտրը: Կուսակցություններ կան, որ լրիվ նոր են եւ մինչեւ այս չեն մանսակցել, նոր դեմեքեր, նոր միավորումներ կան: Հետեւաբար այնպես չէ, որ մենք ընտրություն ենք անում Նիկոլ Փաշինյանի եւ հների միջեւ: Սրանով պայմանավորված է նաեւ բարձր մասնակցության ցուցանիշը»:
Հայաստանի ներքաղաքական կյանքին Ռուսաստանի միջամտությունն անհերքելի փաստ է: Այս ընտրություններին մասնակցում են նաեւ ուժեր, որոնք չեն թաքցնում իրենց ռուսամետ դիրքորոշումները: Սակայն, կան ուժեր էլ որոնք արեւմտյան դիրքորոշում ունեն՝ առաջարկում են Հայաստանի արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն դեպի Արեւմուտք: Սոցոլոգից հետաքրքվեցինք՝ այս ընտրությունների արդյունքերի վրա Ռուսաստանի՞, թե՞ Արմուտքի ազդեցությունը մեծ կլինեն:
«Մոսկվայի ազդեցության կարիքը չկա, Հայաստանում մի շարք ռուսամետ ուժեր են ի հատ եկել, որոնց, թվում է թե խնդրի լուծումը Մոսկվայում է: Միեւնույն ժամանակ ելնելով միջազգային իրավիճակից՝ խոսքն ԱՄՆ-ն ԵՄ-ն հարաբերությունների մասին է, դեռ ոչինչ որոշված չէ: Հիմա, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն պնդում ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ գործունեությունը, սա գալիս է նրանից, որ ինչ-որ տեխնիկական հարցեր են փորձում հարթել: Թե՛ ՆԱՏՕ-ի վեհաժողովն է սպասվում, թե՛, Բայդեն-Պուտին հանդիպումն է լինելու, ԱՄՆ-ում նոր է իշխանությունը փոխվել, իսկ ԵՄ-ն նոր է դուրս գալիս քովիդի սահմանափակումներից: Այսինքն, այս երկրները իրենց հայացքները ներքինից նոր-նոր գցում են արտաքին քաղաքականություն, երբ կգցեն, արդյունքերը կտնեսնենք, այդ ժամանակ կտեսնենք՝ Արեւմուտքի, թե ՌԴ-ի ազդեցությունն է մեծ»,- ասաց նա:
Այնուհանդերձ, Կարեն Սարգսյանը կարծում է, որ նոր ձեւավորված խորհրդրանը երկու տրվա կյանք է ունենալու:
«Այս ընտրությունները ես համարում եմ տեխնիկական, ինչ էլ ուզում լինի, բայց առաջիկայում Սահմանադրության փոփոխության կամ նոր ընտրությունների հարց է առաջանալու: Մենք սկսել էինք Սահմանադրության փոփոխության հարց, որը դեռ չի ավարտվել, օդում է: Գրեթե բոլոր ուժերն այս կամ այն կերպ անդրադառնում են նրան, որ նախագահական համակարգ պետք է լինի կամ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Սա կարճաժամկետ խորհրդրան է լինելու»,- եզրափակեց նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: