Բաքվում հրապարակել են 26 հայ ռազմագերիների անուններ, որոնց ներկայացնում են որպես «դիվերսանտներ»:
Ինչպես արդեն հայտնի է, նրանց գործերը նախօրեին ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Այսպիսով, «քրեական գործեր» են հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գեւորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի , Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեկյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի նկատմամբ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: