«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր անվավեր ճանաչեց՝ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Որոշանը կողմ քվեարկեցին հանձնաժողովի 7 անդամից 5-ը, դեմ՝ 2:
ԿԸՀ նախագահն նիստին ասաց, որ 2021թ. մայիսի 18-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձը՝ վերջինիս վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրամանը։ Դրա հիման վրա, սակայն, նրան տեղեկանք չէր տրամադրվել։
2021թ. մայիսի 20-ին ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով և ի հավելումն նախորդ փաստաթղթի՝ ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։
Ներկայացված հրամանների և տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով մայիսի 22-ին հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:
Մայիսի 26-ին. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես և հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից:
ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին փոխանցեցին,որ վերոնշյալ դեպքով քրեական գործ է հարցուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածով (Ապացույցները կեղծելը) և գործն ուղարկվել է քննչական կոմիտե:
Այդ ընթացքում Պողոսյանը նաև մեկ այլ դիմում է ներկայացրել վիզաների վարչություն` այս անգամ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։
ԿԸՀ նախագաը հայտնեց, որ վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։
2021թ. հունիսի 2-ին ստացվել է պատասխան, ըստ որի Մ. Պողոսյանը չի հանդիսացել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտի ուսանող և տեղեկանքը չի տրվել իրենց կողմից:
Դրանից հետո դարձյալ թեկնածուի կողմից ներկայացվել են տեղեկանքներ, որ նա մասնակցել է դասընթացների: Գրություններով դարձյալ չի հաստատվել այդ փաստաթղթերի իսկությունը: Այս դեպքով էլ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: