Ադրբեջանի Յասմալի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ, ընթանում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է «minval.az»-ը։

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունը։

Հայ ռազմագերիներին ադրբեջանցիները մեղադրում են Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին, իբրև «կտտանքների ենթարկելու» մեջ։ Քրեական գործի շրջանակներում որպես տուժող է ճանաչվել 12 անձ։

Մկրտչյանը և Խոսրովյանն ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարվել են Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում՝ համապատասխան 2020 թ. հոկտեմբերի 20-ին եւ հոկտեմբերի 3-ին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest