Արցախի փրկարարները հունիսի 8-ին որոնողական աշխատանքների ընթացքում Վարանդայի շրջանում հայտնաբերել են ևս 3 աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն:

Pin It on Pinterest