Այսօր Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում: Դատը տեղի է ունենալու Բաքվի ռազմական Դատարանում:
Բաքվի դատախազությունը երեկ հայտարարել էր, թե ավարտել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դեմ քննությունն ու գործն ուղարկել դատարան՝ միջազգային ահաբեկչության ու վարձկանության հոդվածներով:
Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:
Ադրբեջանցի իրավապահները պնդում են, թե սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց։ Մինչդեռ նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: