Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 74 և մահվան 4 նոր դեպք

50

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 74-ով՝ հասնելով 223 հազար 50-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 246-ով և հասել 214 հազար 59-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 569 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 96 հազար 581-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 452-ի, ևս 1086 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 451 մարդ։