Ֆիզուլիի շրջանից ևս 4 աճյուն է հայտնաբերվել

70

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմական գործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է: