Տեսանյութում ադրբեջանցի զինվորների արարքներում բացահայտ են հանցագործության հատկանիշները. ՄԻՊ

80

Մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի Զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտարարում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով․ —

«Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգնման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում»:

«Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին», — գրում է օմբուդսմենը Ֆեյսբուքում։