Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 և մահվան 7 նոր դեպք

66

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 191-ով՝ հասնելով 221 հազար 559-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 472-ով և հասել 209 հազար 980-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 663 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 50 հազար 75-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 364-ի, ևս 1069 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 146 մարդ։