Համացանցում տարածված տեսանյութի միջադեպն իրականում տեղի է ունեցել մայիսի 17-ին. ՊՆ

79

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:

«Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը», — ասված է հաղորդագրությունում: