Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 և մահվան 19 նոր դեպք

68

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 267-ով՝ հասնելով 220 հազար 217-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 674-ով և հասել 206 հազար 752-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 723 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 26 հազար 974-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 291-ի, ևս 1050 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 124 մարդ։