Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 և մահվան 16 նոր դեպք

58

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 354-ով՝ հասնելով 219 հազար 950-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 403-ով և հասել 206 հազար 78-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 892 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 23 հազար 251-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 272-ի, ևս 1050 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 550 մարդ։