Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 և մահվան 7 նոր դեպք

62

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 243-ով՝ հասնելով 219 հազար 956-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 475-ով և հասել 205 հազար 675-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 678 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 19 հազար 359-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 256-ի, ևս 1045 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 620 մարդ։