Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 մահվան 10 նոր դեպք

74

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 145-ով՝ հասնելով 217008-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 717-ով և հասել 200 հազար 472-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 585 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 993 հազար 612-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 149-ի, ևս 1026 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 361 մարդ։