Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 656 և մահվան 16 նոր դեպք

84

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 656-ով՝ հասնելով 215 հազար 528-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 882-ով և հասել 197 հազար 171-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 284 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 979 հազար 60-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 87-ի, ևս 1013 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 257 մարդ։