Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված հայերի ցեղասպանությունը:
Ի պատասխան Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը` Freedom House-ը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Մենք ողջունում ենք Բայդենի վարչակազմին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և հուսով ենք, որ պաշտոնական ճանաչումը որոշ չափով կսփոփի աշխարհի միլիոնավոր հայերին, որոնց նախնիները սպանվել և տեղահանվել են», — ասում է Freedom House- ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:
«Անցյալի ազնիվ և ճշմարտացի գնահատումը մեզ թույլ է տալիս ապագայում պայքարել վայրագությունների դեմ և կարևոր նշանակություն ունի առողջ ժողովրդավարության համար»:
«Ինչպես նախկինում արդեն ասել ենք, ժողովրդավարությունը պաշտպանվում է բազմազանության և բազմակարծության ընդունմամբ, այլ ոչ թե այն ճնշելով: Դա ճիշտ է Թուրքիայում և Հարավային Կովկասում, ինչպես որ ճիշտ է Միացյալ Նահանգներում: Երկրներն ու հասարակություններն ավելի ուժեղ են, երբ առճակատվում են ռասիզմի, բռնազավթման և բռնության իրենց պատմություններին և չեն հերքում դրանք», — շեշտել է կազմակերպության նախագահը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: