Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց հրաժարական տալու մասին` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Այդ մասին նա հայտարարեց ուղիղ եթերում, իր ուղերձի ընթացքում։

Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, եթե ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրի։

Այս պատճառով ՀՀ վարչապետը 2 անգամ կառաջադրվի ու ԱԺ-ն 2 անգամ չի ընտրի նրան վարչապետի պաշտոնում, այլ թեկանծուներ չեն առաջադրվի:

ԱԺ–ն դրանից հետո համարվելու է լուծարված և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նիկոլ Փաշինյանը մինչ արտահերթ ընտրությունները կշարունակ կատարել վարչապետի պաշտոնկատարի պարտականությունները:

Pin It on Pinterest