ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Հայ ռազմագերիների վերաբերյալ օրերս ԵԽԽՎ-ում կայացած քննարկման ժամանակ ելույթ ունեցած վեհաժողովի բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող երեք պատգամավորների, պահանջեցին պաշտոնական Բաքվից՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ ձերբակալված անձանց։

Հայկական կողմի տվյալներով, հայ գերիների թիվը շուրջ 200 է։ Պաշտոնական տվյալներ չկան։ Ընդհանուր առմամբ մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest