Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 և մահվան 17 նոր դեպք

71

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 298-ով՝ հասնելով 208 հազար 818-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1551-ով և հասել 189 հազար 17-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 176 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 937 հազար 603-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 895-ի, ևս 982 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 14 հազար 924 մարդ