Ջրականի շրջանում հայնաբերվել է 7, իսկ Թալիշի ուղղությամբ՝ 2 աճյուն

93

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ հայտնաբերվել է ևս 9 աճյուն:

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Ջրականի 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է: