Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փորձում են մուտք գործել ՊՆ

118

ՊՆ շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներից ոմանք բարձրացել են ճաղավանդակի վրա, նրանք փորձում են մուտք գործել շենք։

Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ։ Ծնողները դարպասների մոտ էին, քաշքշել են դրանք ու մի մասը պոկել։ Հիշեցնենք, որ արդեն  24 ժամ է, ինչ փակ են  նախարարության բոլոր մուտքերը, պահանջում են հանդիպել նախարարին և ԳՇ պետին, առաջարկում անձամբ մոտենալ իրենց ու հրաժարվում են շենքի ներսում հանդիպել։

ՊՆ աշխատակիցներին էվակուացնում են ուղղաթիռներով։

Նշենք, որ ծնողներն առավել ռադիկալ գործողությունների են դիմել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո, որտեղ որեւէ ռեալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել Բաքվում գտնվող հայորդիների հայրենադարձության համար։ Ավելին՝ ռազմագերիների եւս մի խմբի վերադարձի համար Բաքու մեկնած օդանավը դատարկ էր վերադարձել։

Այս պահին փակ են նաեւ Շիրակի մարզի ճանապարհները, որտեղ ակցիա են իրականացնում Շիրակից գերեվարված զինվորների հարազատները։