Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն ապրիլի 7-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: 

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նախօրեին Հադրութի շրջանում իրականացված որոնումների ընթացքում աճյուններ չեն հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1529 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest