Կառավարության բակից, որտեղ «ՎԵՏՕ» շարժման կանայք բողոքի ակցիա էին իրականացնում, բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։

Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, փորձեցին մուտք գործել շենք, արդյունքում տեղի ունեցան բախումներ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։

Ոստիկանները բռնի ուժ կիրառելով ակցիայի մասնակիցների նկատմամբ՝ բերման ենթարկեցին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest