Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք:

Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest