Հայաստանում երեկ կատարվել է 3 հազար 387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` կա 608 առողջացած, գրանցվել է 17 մահվան դեպք:

Ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196 հազար 634 դեպք, որոնցից 176 հազար 9-ն` առողջացած, 3 հազար 592-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873 հազար 239 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 921 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest