Հադրութի և Ֆիզուլիի շրջաններից ևս երկու աճյուն է հայտնաբերվել

116

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից երեկ հայտնաբերվել է ևս 2 աճյուն, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ըստ ԱԻՊԾ-ի՝ աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն: