Կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

86

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

 «ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- նշել է նա: