ՀՀ Զինված ուժերում գործում են արձակուրդի խիստ սահմանափակումներ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՊՆ ռազմաբժշկական վարչության ղեկավար Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ նախքան պատերազմը հայտնաբերվել է շուրջ 1200 հիվանդ, այդ թվում՝ զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ, ՊՆ կենտրոնական աշխատակազմի եւ ԳՇ ներկայացուցիչներ: Պատերազմի նախօրեին եղել է ընդհանուր առմամբ 42 հիվանդ:

Պատերազմի ժամանակ զորահավաքի, զորքերի տեղակայման եւ տեղաշարժի հետեւանքով գրանցվել է վարակվելու աճ՝ մինչեւ 3500 հիվանդ: Սակայն հետեւողական աշխատանքի արդյունքում 2 ամսվա ընթացքում հաջողվել է կրճատել ցուցանիշները: Այժմ կա շուրջ 150 հիվանդ, այդ թվում՝ զինվորականներ եւ նրանց ընտանիքի անդամներ: Ծանր դեպքեր չկան: Համավարակի ընթացքում գրանցվել է զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների 10 մահ, ընդ որում՝ մահվան դեպքերի մեծամասնությունն ընտանիքի անդամների շրջանում է:

«Գործում են արձակուրդի սահմանափակումներ: Այդ ամենը պայմանավորված է զինծառայողների առողջության եւ բանակի մարտունակության մասին հոգածությամբ»,-հայտարարել է Օհանյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest