Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը կավելանա:
Վիրավորանքի համար կսահմանվի մինչև 3 միլիոն դրամ, զրպարտության համար` մինչև 6 միլիոն տուգանք:
Գործող օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1 միլիոն դրամ, զրպարտության համար` 2 միլիոն դրամ փոխհատուցում:
Հիշեցնենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին` նշելով, որ պետք է տուգանքի չափը նվազեցվի:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: