Վիրավորանքի համար կսահմանվի մինչև 3 միլիոն, զրպարտության համար՝ 6 միլիոն տուգանք

84

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը կավելանա:

Վիրավորանքի համար կսահմանվի մինչև 3 միլիոն դրամ, զրպարտության համար` մինչև 6 միլիոն տուգանք:

Գործող օրենքով վիրավորանքի համար սահմանված էր մինչև 1  միլիոն դրամ, զրպարտության համար` 2 միլիոն դրամ փոխհատուցում:

Հիշեցնենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին` նշելով, որ պետք է տուգանքի չափը նվազեցվի: