Խաչատուրյան քույրերը տուժող կողմ են ճանաչվել

85

Խաչատուրյան քույրերի պաշտպանները հուսով են, որ աղջիկների՝ իրենց հայրիկի կողմից սեռական բռնության և ծեծի գործով տուժողի կարգավիճակ ձեռք բերելը կօգնի նրանց խուսափել քրեական հետապնդումից. ՏԱՍՍ-ին ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

ՌԴ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ նրա սպանության մեջ մեղադրվող երեք դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական գործողությունների փաստի առթիվ:

Խաչատուրյան քույրերի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանները պաշտոնապես ճանաչվել են գործով տուժողներ:

«Նոր ենք ծանոթացել Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու հետաքննության որոշման հետ: Մեր պաշտպանյալները պաշտոնապես ճանաչվել են տուժողներ»,- ասել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նա նշել է, որ բոլոր քույրերն արդեն ծանոթացել են իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը:

Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսին:

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը: Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել։