Հադրութի շրջանում վերսկսվել են որոնողական աշխատանքները

105

Արցախի փրկարարների 1 ջոկատ Հադրութի շրջանում մարտի 23-ին իրականացնում է ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են: