Եղանակով պայմանավորված անբավարար տեսանելիության պատճառով, հետաձգվել են ռազմագործողությունների ընթացքում զոհվածների աճյունների և անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնք մարտի 22-ին նախատեսված էին Հադրութի շրջանում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր առմամբ 1518 աճյուն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest