Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Նկատի ունենալով լայնորեն քննարկված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում կատարված փոփոխությունները ու դրանց վերաբերյալ առկա բազմաթիվ մտահոգությունները՝ տեղեկացնեմ, որ Կառավարության և ԱԺ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ։
Հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ առկա են բազմաթիվ շահարկումներ՝ կցում եմ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծի վերջնական տարբերակը։
Ներքևում կարող եք ծանոթանալ նաև փոփոխությունների պատմությանը»,- գրել է Բադասյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: