Ոստիկանները հայտնաբերել են Արցախում որոնվող տղամարդու հրկիզված դին

91

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում:

«Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեն նախաքննություն է վարում: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: