Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, առողջացել է 312 մարդ

85

Հայաստանում մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք, առողջացել է 312 քաղաքացի, մահացել է՝ 16-ը: Մեկ օրում կատարվել է 4965 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 804 602-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183 713 դեպք, որոնցից 168 289-ն առողջացման, 3348-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 219 պացիենտ:

 Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 857 է: