Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական 2 ջոկատ մարտի 16-ին որոնողական աշխատանքներ է իրականացնում Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

Վերսկսված որոնողական աշխատանքները եղանակի պատճառով դադարեցվել էին դեռևս մարտի 12-ից:

Առայսօր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1499 աճյուն:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest