Հայտնաբերվել է ևս 3 աճյուն․ որոնողական աշխատանքները կշարունակվեն Մարտունու և Ֆիզուլիի շրջաններում

77

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում: