Գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել

108

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել և Լիբանանում է:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Ադրբեջանական բանակի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետապնդման և հետևողական աշխատանքի շնորհիվ ազատ արձակվեց և արդեն Լիբանանի իր բնակարանում է։ Հարազատներն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել։

Լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։