Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 և մահվան 7 նոր դեպք

71

Հայաստանում մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 198 դեպք, որոնցից 165 096-ն` առողջացած, 3 232-ը` մահվան ելքով: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է հանգստյան օրերի քիչ թեստավորմամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 6 038 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 755 348 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Առկա է 142 առողջացած, գրանցվել է 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է: