Ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան, այսօր Մարտունու շրջանի այդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հասկանալի է` ամեն գնով հակառակորդն ուզում էր Կրասնի Բազարը վերցնի, բայց ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է` մենք Թաղավարդի մի մասը կորցրել ենք… Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», — ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` շինարարական աշխատանքները տեղում ակտիվանում են, առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու:

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Արցախի նախագահը նաև նշում է, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչների հետ քննարկել է օրախնդիր հարցերը:

Ըստ նրա` այս համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր են նախատեսում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest