Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս երկու աճյուն

103

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:

Հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է: