Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 և մահվան 4 նոր դեպք

90

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 508-ով՝ հասնելով 174 հազար 257-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 191-ով և հասել 164 հազար 654-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 16 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 747 հազար 879-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 219-ի, ևս 824 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 560 մարդ։