Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք է փոխանցվել

90

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից Արտակարգ իրավիճակների ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նրանց  ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:  Այսօր՝ մարտի 5-ին, որոնումները շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն: