Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական 4 ջոկատ մարտի 2-ին վերսկսել է զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները: Այս մասին  տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Հունան Թադևոսյանը՝ մանրամասնելով, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Մինչ այս՝ որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest