Հայաստանում մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր հաստատված դեպքերի թիվը կազմում է 172 456, որոնցից 163 738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով:  ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736 590 թեստավորում:

Մարտի 1-ին կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Առկա է 227 առողջացած և 5 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest