Ազգային ժողովը հետաձգեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։

«ԲԴԽ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրություն կատարի։ Թեկնածուին ներկայացնողը ևս չի եկել, ուստի կհետաձգվի հարցի քննարկումը», — ասաց Միրզոյանը։

Նշենք, որ Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում էր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest